Անցնել բովանդակությանը

Հոդված 22

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22

1. Պաշտպանվող անձը ունի իրավունք.

ա) ստանալու տեղեկություն իր նկատմամբ ձեռնարկվող պաշտպանության միջոցների բնույթի մասին.

բ) Կողմերի իրավասու մարմիններին դիմում ներկայացնելու սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված` լրացուցիչ կամ այլ պաշտպանության միջոցների փոփոխման կամ կիրառման վերաբերյալ.

գ) դիմելու Կողմերի իրավասու, այդ թվում՝ դատական մարմիններ պաշտպանության միջոցների ոչ պատշաճ իրականացման գանգատներով և հայցել դրանց իրականացմանն ուղղված անհետաձգելի միջոցներ ձեռնարկել.

դ) դիմելու Կողմերի իրավասու մարմիններին պաշտպանության միջոցների կիրառումից հրաժարվելու վերաբերյալ հարցմամբ:

2. Պաշտպանվող անձը պարտավոր է.

ա) կատարել հայցվող Կողմի իրավասու մարմնի օրինական պահանջները.

բ) հայցվող Կողմի իրավասու մարմնին անհապաղ տեղեկացնել վտանգի ցանկացած դեպքի կամ իր կյանքի, առողջության կամ գույքի դեմ ուղղված ոտնձգության յուրաքանչյուր դեպքի կամ իր նկատմամբ այլ հակաիրավական գործողությունների մասին.

գ) զգուշաբար վարվել սույն Համաձայնագրի հիման վրա իրեն տրամադրվող գույքի, փաստաթղթերի, անհատական պաշտպանության, կապի և հաղորդակցության հատուկ միջոցների հետ.

դ) չհրապարակել իր նկատմամբ` ընձեռվող պաշտպանության միջոցների մասին տեղեկություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։