Հոդված 27
Հոդված 27
1. Համագործակցությունը սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվում է անմիջականորեն Կողմերի իրավասու մարմինների միջև:
2. Իրավասու մարմինների ցանկը որոշվում է յուրաքանչյուր Կողմի կողմից և տրամադրվում է սույն Համաձայնագիրն ստորագրելիս կամ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելիս, որը այդ մասին տեղեկացնում է մյուս Կողմերին:
3. Կողմերից յուրաքանչյուրը իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին գրավոր տեղեկացնում է ավանդապահին: