Հոդված 19
Հոդված 19
1. Հայցվող Կողմի իրավասու մարմինը պաշտպանության միջոցների իրականացման վերաբերյալ հարցման քննության արդյունքների մասին հարցումը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է հայցող Կողմի իրավասու մարմնին:
2. Պաշտպանության միջոցների իրականացման վերաբերյալ հարցման բավարարման դեպքում հայցող Կողմի իրավասու մարմնին հաղորդվում են տվյալներ հայցվող Կողմի իրավասու մարմնի կամ այդ մարմնի պաշտոնատար անձի մասին, որն անմիջականորեն կիրականացնի պաշտպանության միջոցներ, ինչպես նաև` նրանց հետ հարաբերությունների կարգը:
3. Պաշտպանվող անձանց` հայցվող Կողմի տարածք ժամանելու ժամը, վայրը և պայմանները որոշվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից: