Անցնել բովանդակությանը

Հոդված 23

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23

1. Հայցվող Կողմի իրավասու մարմինը դադարեցնում է պաշտպանության միջոցների իրականացումը հետևյալ դեպքերում.

ա) հայցող Կողմի իրավասու մարմնի կողմից դրա մասին գրավոր հարցում ստանալու դեպքում.

բ) պաշտպանվող անձի` պաշտպանության միջոցների կիրառումից գրավոր հրաժարվելու դեպքում, եթե հայցող Կողմի իրավասու մարմինը տվել է դրա վերաբերյալ գրավոր համաձայնություն:

Սույն կետում նշված հարցմանը կամ համաձայնությանը կից ներկայացվում է հայցող Կողմի օրենսդրությանը համապատասխան կայացված` պաշտպանվող անձի նկատմամբ պաշտպանության միջոցների իրականացման վերացման մասին պատճառաբանված որոշման պատճենը:

2. Հայցվող Կողմի իրավասու մարմինը կարող է նաև դադարեցնել պաշտպանության միջոցների իրականացումը հայցվող Կողմի իրավասու մարմնի կամ պաշտպանվող անձի կողմից իրենց պարտավորությունների չկատարման դեպքերում:

Այդպիսի որոշման ընդունման մասին հայցվող Կողմի իրավասու մարմինը անհապաղ տեղեկացնում է պաշտպանվող անձին և հայցող Կողմի իրավասու մարմնին:

3. Հայցվող կողմի իրավասու մարմինը դադարեցնում է պաշտպանության միջոցների իրականացումը 10 օրվա ընթացքում` հաշված.

ա) սույն հոդվածի 1-ին կետում նշված հարցման կամ համաձայնության ստացման օրվանից.

բ) սույն հոդվածի 2-րդ կետում նշված որոշման ընդունման օրվանից:

Հայցվող Կողմի իրավասու մարմինը, հայցող Կողմի իրավասու մարմնի պատճառաբանված գրավոր հարցման հիման վրա, կարող է հետաձգել պաշտպանության միջոցների իրականացման դադարեցումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։