Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-06-ից մինչև 2026-07-19։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸԳլուխ 23 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԵՐԸ

Հոդված 107. Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը

գործել է մինչև 2026-07-19Բացել ARLIS-ում

Հոդված 107. Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելու և քննարկելու կարգը

1. Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու՝ Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:

2. Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով, իսկ Կանոնակարգի 48-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում նշված դեպքում կարող է ներկայացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում:

3. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցիչն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո հանդես գալու հարակից զեկուցմամբ:

4. Արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

5. Ազգային ժողովի նախագահը արտակարգ դրությունը վերացնելու կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։