Հոդված 150. Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունների դադարումը և դադարեցումը
Հոդված 150. Մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի լիազորությունների դադարումը և դադարեցումը
1. Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի լիազորությունները դադարում են, եթե՝
1) դադարել կամ դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները.
2) նա հրաժարական է տվել.
3) նա դուրս է եկել կամ հեռացվել խմբակցությունից:
2. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:
3. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցն Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կանոնակարգի 149-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝ հիմնական զեկուցողից հետո ելույթ կարող է ունենալ, հարցերին պատասխանել, ինչպես նաև եզրափակիչ ելույթ մշտական հանձնաժողովի նախագահ:
4. Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
5. Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են դադարեցվել հանձնաժողովի որոշմամբ: