ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 26 · ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 133.7. Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը
Հոդված 133.7. Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
(133.7-րդ հոդվածը լրաց. 04.12.25 ՀՕ-454-Ն)