ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸԳլուխ 32 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՆՐԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 160. Աշխատակազմը
Հոդված 160. Աշխատակազմը
1. Աշխատակազմն ապահովում է Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորությունների և գործառույթների իրականացմանն ուղղված աջակցությունը, այդ թվում՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող նախագծերի կամ այլ փաստաթղթերի ձևակերպմանն ուղղված մասնագիտական աջակցությունը, ինչպես նաև իրականացնում է նրանց քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունը, կազմակերպական հարցերի կարգավորումը և անձնակազմի կառավարումը:
2. Աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև Աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
(160-րդ հոդվածը խմբ. 21.01.20 ՀՕ-46-Ն)