Հոդված 99. Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելը և շրջանառության մեջ դնելը
Հոդված 99. Ազգային ժողովի որոշման նախագիծը ներկայացնելը և շրջանառության մեջ դնելը
1. Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Ազգային ժողովի նախագահին ուղղված պաշտոնական գրությամբ՝ Աշխատակազմի միջոցով: Գրության ձևը, ինչպես նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանվում են Աշխատակարգով:
2. Եթե պաշտոնական գրությունը Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված պահանջներին՝
1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը գրությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է հեղինակին՝ նշելով պատճառների մասին.
2) համապատասխանում է, ապա գրությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը նշանակում է գլխադասային հանձնաժողով և Ազգային ժողովի որոշման նախագիծն Աշխատակարգով սահմանված կարգով դնում շրջանառության մեջ: