Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-06-ից մինչև 2026-07-19։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-07-19-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ, ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ, ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ, ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸԳլուխ 27 · ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՎ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 135. Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը

գործել է մինչև 2026-07-19ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 135. Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերի քննարկման ընդհանուր ընթացակարգը

1. Պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկվում են հետևյալ ընդհանուր կարգով.

1) մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով՝ ըստ թեկնածուների ազգանվան այբբենական հաջորդականության հանդես են գալիս թեկնածուներին ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք.

2) մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս թեկնածուները.

3) թեկնածուին ներկայացնող անձը և թեկնածուն ելույթ են ունենում հաջորդաբար.

4) ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել.

5) մտքերի փոխանակություն.

6) մինչև տասական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուները:

2. (մասն ուժը կորցրել է 22.06.20 ՀՕ-309-Ն)

3․ Եթե Կանոնակարգով այլ բան նախատեսված չէ, ապա պաշտոնում ընտրելու կամ նշանակելու մասին հարցերը պարտադիր քննարկման ենթակա են Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում կամ կարող են Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կամ նիստում քննարկվել հետևյալ դեպքերում․

1) թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո, եթե պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասություն ունեն երկու կամ ավելի թվով մարմիններ, և առնվազն մեկ թեկնածու առաջադրվել է․

2) թեկնածուի առաջադրումից հետո, եթե պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասություն ունի մեկ մարմին:

4. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված անձը Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում պաշտոնն ստանձնում է Ազգային ժողովի նիստում տրված երդմամբ:

(135-րդ հոդվածը լրաց. 17.01.18 ՀՕ-50-Ն, փոփ., խմբ. 22.06.20 ՀՕ-309-Ն, փոփ. 15.06.22 ՀՕ-255-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։