Հոդված 131
Հոդված 131
Հերթափոխումից 15 րոպե առաջ պահակախմբերը պետք է պատրաստ լինեն ծառայության և ընդունվեն պահակապետի ենթակայության ներքո: Մինչ այդ պահակապետերը պարտավոր են`
- ստանալ զենք, մարտական փամփուշտներ, դրանք, բաշխիչ ցուցակի համաձայն, ստորագրությամբ հանձնել անձնակազմին, ստուգել պահեստատուփերի (պահունակների) հանդերձավորման ճշտությունը.
- պահակակետերի տեղեկագրով ստուգել պահակախմբերի անձնակազմը.
- զննել զենքը.
- ստուգել հագուստի և հանդերձանքի սարքինությունը.
- պահակախմբի պատրաստ լինելու մասին զեկուցել վաշտի (մարտկոցի) կամ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարին:
Պահակային ավանից պահակախմբերը դուրս են գալիս չլիցքավորված զենքով, պահեստատուփերը (պահունակները) պայուսակներում դրած (ատրճանակներով զինված զինծառայողներից բացի):
(131-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն)