Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 131

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 131

Փոխարինումից 15 րոպե առաջ պահակախմբերը պետք է պատրաստ լինեն ծառայության և ընդունվեն պահակապետի ենթակայության ներքո: Մինչ այդ պահակապետերը պարտավոր են`

- ստանալ զենք, մարտական փամփուշտներ, դրանք, բաշխիչ ցուցակի համաձայն, ստորագրությամբ հանձնել անձնակազմին, ստուգել պահեստատուփերի (պահունակների) հանդերձավորման ճշտությունը.

- պահակակետերի տեղեկագրով ստուգել պահակախմբերի անձնակազմը.

- զննել զենքը.

- ստուգել հագուստի և հանդերձանքի սարքինությունը.

- պահակախմբի պատրաստ լինելու մասին զեկուցել վաշտի (մարտկոցի) կամ գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարին:

Պահակային ավանից պահակախմբերը դուրս են գալիս չլիցքավորված զենքով, լիցքավորված պահեստատուփերը (պահունակները) պայուսակներում դրած (ատրճանակներով զինված զինծառայողներից բացի):

(131-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-125-Ն, փոփ., լրաց. 19.03.13 ՀՕ-19-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։