Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-30-ից մինչև 2011-01-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

Հոդված 19. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ

գործել է մինչև 2011-01-27Բացել ARLIS-ում

Հոդված 19. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման բնագավառում գործունեություն կարող են իրականացնել միայն սույն օրենքին համապատասխան հավատարմագրված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

Բացառիկ դեպքերում, երբ համապատասխանության հավաստման անհրաժեշտության պայմաններում բացակայում են համապատասխանության հավաստման որոշակի ոլորտում համապատասխան սերտիֆիկացման մարմինները կամ փորձարկման լաբորատորիաները, ազգային մարմնի ներկայացմամբ հավատարմագրման խորհուրդը կարող է լիազորել սերտիֆիկացման մարմնին կամ փորձարկում իրականացնողն իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը համապատասխան հավաստման որոշակի ոլորտում և ժամկետով համապատասխանության հավաստման աշխատանքներ իրականացնելու համար: Սույն մասով նախատեսված լիազորման ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին:

2. Հավատարմագրումն իրականացվում է սույն օրենքի, իրավական այլ ակտերի և միջազգային ԻՍՕ/ԻԷԿ 17000 համակարգի ստանդարտների պահանջներին (այսուհետ` հավատարմագրման չափանիշներ) համապատասխան:

3. Հավատարմագրման հայտատուն կարող է հավատարմագրվել որպես սերտիֆիկացման մարմին կամ փորձարկման լաբորատորիա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։