Հոդված 23. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Հոդված 23. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
1. Հավատարմագրման նպատակով հայտատուն հայտ է ներկայացնում ազգային մարմին:
2. Որպես սերտիֆիկացման մարմին հավատարմագրվելու նպատակով հայտին կից ներկայացվում են`
1) հավատարմագրման ոլորտի նախագիծը.
2) իր գործունեության մասին տվյալներ.
3) որակի ձեռնարկը.
4) հարցաթերթը.
5) հայտատուի` որպես փորձարկման լաբորատորիա հավատարմագրման վկայագրի պատճենը.
6) հայտատուի կանոնադրության (եթե նա իրավաբանական անձ է) և պետական գրանցման վկայականի պատճենները:
3. Որպես փորձարկման լաբորատորիա հավատարմագրվելու նպատակով հայտին կից ներկայացվում են`
1) հավատարմագրման ոլորտի նախագիծը.
2) իր գործունեության մասին տվյալներ.
3) լաբորատորիայի տեխնիկական անձնագիրը.
4) որակի ձեռնարկը.
5) հարցաթերթը.
6) հայտատուի կանոնադրության (եթե նա իրավաբանական անձ է) և պետական գրանցման վկայականի պատճենները:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով և 3-րդ մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը հայտատուն ներկայացնում է ազգային մարմնի սահմանած ձևերին համապատասխան: