Հոդված 33. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 33. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ
1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացնում են ազգային մարմինը և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը` իրենց կազմում գործող համապատասխան տեսչության (այսուհետ` տեսչություն) միջոցով, որի ղեկավարը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության գլխավոր պետական տեսուչն է (այսուհետ` գլխավոր պետական տեսուչ): Պետական վերահսկողությունն իրականացվում է գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից ստուգումներ կատարելու միջոցով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 2. Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից արձակվող կարգադրագրերի ձևերը հաստատում է ազգային մարմինը և գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը: 3. Պետական վերահսկողությունն իրականացվում է տեխնիկական կանոնակարգով սահմանված արտադրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և օգտահանելու, ծառայությունները մատուցելու փուլերում:
(33-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.11.06 ՀՕ-197-Ն)