Հոդված 30. ՀաՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ և ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 30. ՀաՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ և ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Հավատարմագրման խորհուրդը հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցնում է ազգային մարմնի առաջարկությամբ, եթե պարբերական գնահատման արդյունքում պարզվում է, որ հավատարմագրված անձը չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներին:
2. Հավատարմագրման վկայագրի գործողությունը կասեցվում է մինչև կասեցման հիմքերի վերացումը, բայց երկու ամսից ոչ ավելի ժամկետով:
3. Կասեցման հիմքերը վերացնելուց հետո հավատարմագրված անձը կարող է դիմել ազգային մարմին` հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու համար:
4. Հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու դիմումի հիման վրա ազգային մարմինը սույն օրենքի 26-րդ հոդվածին համապատասխան իրականացված գնահատման արդյունքում առաջարկություն է ներկայացնում հավատարմագրման խորհուրդ` հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու կամ դիմումը մերժելու մասին:
5. Հավատարմագրման խորհուրդը` ազգային մարմնի առաջարկությամբ, դադարեցնում է հավատարմագրման վկայագրի գործողությունը, եթե հավատարմագրված անձը`
1) չի վերացրել կասեցման հիմքերը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում.
2) հրաժարվել է պարբերական գնահատման գործընթաց իրականացնելուց.
3) հավատարմագրման ոլորտից դուրս իրականացրել է համապատասխանության հավաստման գործունեություն.
4) արտադրել կամ իրացրել է իր հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտադրանք կամ մատուցել ծառայություններ.
5) դիմել է իր հավատարմագրման վկայագրի գործողությունը դադարեցնելու խնդրանքով:
6. Հավատարմագրման խորհուրդը հավատարմագրման վկայագրի գործողությունը վերականգնելու կամ դադարեցնելու մասին որոշում է ընդունում ազգային մարմնի առաջարկությունն ստանալուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում: