Գլուխ 3 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ
Հոդված 24. ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
Հոդված 24. ՀԱՅՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ
1. Ազգային մարմինը հայտն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է հավատարմագրման հայտին կից ներկայացված փաստաթղթերի լրակազմի ստուգումը:
2. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում ազգային մարմինը հայտը վերադարձնում է հայտատուին: Սահմանված ժամկետում հայտը չվերադարձվելու դեպքում այն համարվում է ընդունված: Ընդունված հայտը գրանցվում և դրան կից ներկայացված փաստաթղթերը ենթարկվում են փորձաքննության երեսուն օրվա ընթացքում: