Գլուխ 3 · ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ
Հոդված 31. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ և ԿՐՃԱՏՈՒՄԸ
Հոդված 31. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ և ԿՐՃԱՏՈՒՄԸ
1. Հավատարմագրման ոլորտը կարող է ընդլայնվել հավատարմագրված անձի դիմումի հիման վրա` սույն օրենքով սահմանված հավատարմագրման կարգին համապատասխան:
2. Հավատարմագրման ոլորտը կարող է կրճատվել`
1) հավատարմագրված անձի դիմումի հիման վրա.
2) հավատարմագրված անձի պարբերական գնահատման արդյունքում, եթե պարզվում է, որ հավատարմագրված անձը չի համապատասխանում հավատարմագրման չափանիշներին: