Հոդված 38. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 38. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Համապատասխանության գնահատման բնագավառում համապատասխան տեխնիկական կանոնակարգերի բացակայության դեպքում, մինչև դրանց ընդունումը, օրենքով տեխնիկական կանոնակարգերի վերաբերյալ նախատեսված նորմերը տարածվում են այն ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի վրա, որոնք ուղղված են հետևյալ նպատակներից առնվազն մեկի ապահովմանը`
1) մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական ու իրավաբանական անձանց և պետական գույքի անվտանգության ապահովմանը.
2) կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի պահպանությանը` ձեռնարկատիրական և արտադրական գործունեության վնասակար ազդեցությունից.
3) սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելմանը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համապատասխան ստանդարտների հիման վրա:
3. Մինչև գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կազմում համապատասխան պետական տեսչության ստեղծումը լիազորված մարմնի գործառույթներն իրականացնում է ազգային մարմինը:
(38-րդ հոդվածը լրաց. 27.11.06 ՀՕ-197-Ն)