Հոդված 10
Հոդված 10
Փոխհամաձայնության ընթացակարգ
1. Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման ժամանակ առաջացած դժվարությունների կամ հակասությունների դեպքում, դրանք կլուծվեն Կողմերի իրավասու մարմինների միջև փոխհամաձայնությամբ` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
2. Ի լրումն սույնի 1-ին պարբերությամբ նշված դրույթների, Կողմերի իրավասու մարմինները կարող են փոխհամաձայնության գալ 5-րդ և 6-րդ հոդվածներում նշված ընթացակարգերի վերաբերյալ:
3. Կողմերի իրավասու մարմինները կարող են ուղիղ հաղորդակցվել միմյանց հետ սույն Համաձայնագրով սահմանված փոխհամաձայնության ձեռքբերման նպատակով: