Հոդված 8
Հոդված 8
Գաղտնիություն
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերից յուրաքանչյուրի ստացած ցանկացած տեղեկատվությունը կդիտարկվի որպես գաղտնի, նույն պայմաններով, ինչ տվյալ պետության ներպետական օրենսդրության համաձայն ձեռք բերված տեղեկատվությունը կամ այդպիսի տեղեկատվություն տրամադրող Կողմի պետությունում կիրառվող գաղտնիության պայմանների համաձայն, եթե նշված պայմաններն ավելի խիստ են և կարող են տրամադրվել միայն Կողմի իրավասության շրջանակներում գտնվող այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք առնչվում են Կողմի պետության սահմանած հարկի գնահատմանը կամ հավաքագրմանը, դրանց վերաբերյալ բողոքների քննմանը: Այդպիսի անձինք կամ մարմինները կօգտագործեն այդպիսի տեղեկատվությունը միայն այնպիսի հիմնավոր նպատակներով, որոնց համար տեղեկատվությունը պահանջված է: Նրանք կարող են տարածել տեղեկատվությունը միայն քաղաքացիական դատական գործընթացների ժամանակ կամ դատարանի որոշումներով: Տեղեկատվությունը չի կարող ներկայացվել ցանկացած այլ անձի, միավորի, մարմնի կամ ցանկացած այլ սուբյեկտի՝ առանց Հարցվող Կողմի իրավասու մարմնի գրավոր համաձայնության: