Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

Տեղեկատվության փոխանակում հարցման հիման վրա

1. Հարցվող Կողմի իրավասու մարմինը կտրամադրի տեղեկատվություն` մյուս Կողմի իրավասու մարմնի հարցման հիման վրա` սույնի 1-ին հոդվածում նշված նպատակների համար: Այդպիսի տեղեկատվությունը կփոխանակվի անկախ այն հանգամանքից, որ քննվող արարքը կարող էր հանցագործություն համարվել Հարցվող կողմի պետության օրենսդրության համաձայն, եթե այն տեղի ունեցած լիներ այդ պետության տարածքում:

2. Եթե Հարցվող Կողմի իրավասու մարմնի տիրապետման տակ գտնվող տեղեկատվությունը բավարար չէ տեղեկատվության հարցումը բավարարելու համար, այդ Կողմը, սույն Համաձայնագրի և իր պետության ներպետական օրենսդրության համաձայն, կօգտագործի տեղեկատվության հավաքագրման բոլոր համապատասխան միջոցները` Հարցող Կողմին հայցվող տեղեկատվությունը տրամադրելու նպատակով, բացառությամբ այն դեպքի, երբ Հարցվող Կողմը տեղեկացնում է, որ այլևս այդ տեղեկատվությունն անհրաժեշտ չէ:

3. Հարցող Կողմի իրավասու մարմնի հատուկ հարցման դեպքում, սույն Հոդվածի դրույթների համաձայն Հարցվող Կողմի իրավասու մարմինը իր ներպետական օրենսդրությամբ նախատեսված թույլատրելիության շրջանակներում կտրամադրի տեղեկատվություն` վկաների ցուցմունքների և գրանցումների բնօրինակների հաստատված պատճենների տեսքով:

4. Յուրաքանչյուր Կողմ սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված նպատակների համար անհրաժեշտ ջանքեր կգործադրի, որպեսզի ապահովի, որ իր իրավասու մարմինները, ներպետական օրենսդրությամբ նախատեսված թույլատրելիության շրջանակներում, հարցման հիման վրա իրավասու լինեն ձեռք բերել և տրամադրել.

ա) բանկերի, այլ ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև գործակալության աշխատողի կամ վստահված անձի կարգավիճակ ունեցող, այդ թվում նշանակված անձանց և լիազորված անձանց կողմից տիրապետվող տեղեկատվությունը,

բ) տեղեկատվություն` ընկերությունների, ընկերակցությունների, տրեստերի, հիմնադրամների և այլ անձանց պատկանելության վերաբերյալ, այդ թվում 3-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների համաձայն, սեփականության շղթայում ընդգրկված բոլոր այդպիսի անձանց պատկանելության վերաբերյալ տեղեկատվություն: Տրեստերի դեպքում` հիմնադիրների, վստահված անձանց և շահառուների մասին տեղեկատվություն, այդ թվում` այն անձանց, որոնց վստահված գույքի իրավունքը փոխանցվում է այդ վստահությունը լրանալուց հետո, և հիմնադրամների դեպքում` հիմնադիրների խորհրդի անդամների և շահառուների մասին տեղեկատվություն: Միաժամանակ, սույն Համաձայնագիրը Կողմերին չի պարտավորեցնում հայթայթել և տրամադրել պատկանելության վերաբերյալ տեղեկատվություն` կապված հասարակական առևտրային կազմակերպությունների կամ կոլեկտիվ ներդրումային ֆոնդերի կամ ծրագրերի հետ, եթե այդպիսի տեղեկատվությունը կարող է ձեռք բերվել հանրային աղբյուրներից առանց անհամաչափ բարդությունների:

5. Հարցող Կողմի իրավասու մարմինը Համաձայնագրի շրջանակներում հարցման կատարման ժամանակ Հարցվող Կողմի մարմնի իրավասու մարմնին կտրամադրի հետևյալ տեղեկատվությունը` ուղղված տվյալ տեղեկատվության` հարցմանը համապատասխանության ապահովմանը.

ա) զննման կամ հետախուզման տակ գտնվող անձի նույնականացման վերաբերյալ տեղեկատվություն,

բ) հայտնաբերված տեղեկատվության հաստատումը, ներառյալ դրա բնույթը և ձևը, որով Հարցող Կողմը ցանկանում է ստանալ տեղեկատվությունը Հարցվող Կողմից,

գ) հարկային նպատակը, որի համար տեղեկատվությունը հայթայթվում է,

դ) հիմքեր, որոնք թույլ են տալիս կարծել, որ հարցվող տեղեկատվությունը առկա է Հարցվող Կողմում կամ գտնվում է Հարցվող Կողմի իրավասության շրջանակներում գտնվող անձի տիրապետման կամ հսկողության տակ,

ե) Իրազեկվածության սահմաններում այն անձի անունը և հասցեն, որի տիրապետման տակ է հայցվող տեղեկատվությունը,

զ) հայտարարություն այն մասին, որ հարցումը համապատասխանում է սույն Համաձայնագրին, Հարցող Կողմի պետության օրենսդրությանը և վարչարարական փորձին: Անհրաժեշտության դեպքում, Հարցող Կողմը կհայտնի, որ եթե պահանջվող տեղեկատվությունը գտնվեր իր պետության իրավազորության սահմաններում, ապա Հարցող Կողմի իրավասու մարմինը ունակ կլիներ իր պետության օրենքների համաձայն հայթայթել այդ տեղեկատվությունը,

է) Հայտարարություն այն մասին, որ Հարցող Կողմը օգտագործել է իր պետության տարածքում առկա բոլոր միջոցները հայթայթելու տեղեկատվությունը, բացառությամբ այն միջոցների, որոնք կառաջացնեին անհամաչափ բարդություններ:

6. Հարցվող Կողմի իրավասու մարմինը կտրամադրի հայցվող տեղեկատվությունը Հարցող Կողմին հնարավորինս սեղմ ժամկետում: Արագ պատասխան ապահովելու նպատակով Հարցվող Կողմի իրավասու մարմինը.

ա) Հարցող Կողմի իրավասու մարմնին գրավոր կերպով կհաստատի տեղեկատվության ստացումը և կծանուցի Հարցող Կողմի իրավասու մարմնին հարցման մեջ բավարար տեղեկատվության ներառված չլինելու մասին, այդպիսի խնդրի առկայության դեպքում հարցման ստացման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում,

բ) Հարցվող Կողմի իրավասու մարմինը, եթե հնարավորություն չի ունենում հայթայթել և տրամադրել տեղեկատվությունը հարցման ստացման օրվանից 90 (իննսուն) օրվա ընթացքում, այդ թվում եթե տեղեկատվության տրամադրման գործում դժվարություններ են առաջ գալիս կամ հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել, ապա դրա մասին անմիջապես կտեղեկացնի Հարցող Կողմին` պարզաբանելով այդ տեղեկատվության տրամադրման անհնարինության պատճառները, դժվարությունների բնույթը կամ տեղեկատվության տրամադրումից հրաժարվելու պատճառները:

7. Հարցումները կարող են ներկայացվել գրավոր կերպով անգլերեն լեզվով և ցանկալի է ուղեկցվեն թարգմանությամբ` այդպիսի հարցում ստացող պետության պաշտոնական լեզվով: Հայերենով` Հայաստանի Հանրապետության դեպքում և իսպաներենով` Արգենտինայի Հանրապետության դեպքում: Հարցումները կարող են իրականացվել էլեկտրոնային միջոցներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։