Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Համաձայնագրի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

1. Սույն Համաձայնագրի դրույթների, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների և Կողմերի պետությունների ներպետական օրենսդրությունների համաձայն Կողմերի իրավասու մարմինները միմյանց աջակցություն կցուցաբերեն տեղեկատվության փոխանակման միջոցով, որը կանխատեսելիորեն կարևոր է Համաձայնագրով նախատեսված հարկերին առնչվող Կողմերի ներպետական օրենքներին վերաբերող վարչարարության և դրանց կիրառման համար:

2. Սույնի 1-ին պարբերությունում սահմանված տեղեկատվությունը կարող է պարունակել տեղեկություններ, որոնք կանխատեսելիորեն կարևոր են այդպիսի հարկերի հաշվարկման, գնահատման և հավաքագրման, հարկային հայցապահանջների վերականգնման և հարկադիր գանձման կամ հարկային հարցերի առնչությամբ հետախուզման կամ քրեական հետապնդման համար:

3. Տեղեկատվությունը կփոխանակվի սույն Համաձայնագրի դրույթների համաձայն և 8-րդ հոդվածով սահմանված կարգով կդիտարկվի որպես գաղտնի: Հարցվող կողմի օրենքներով, կանոնակարգերով և վարչարարական փորձով անձանց վերապահված իրավունքները և երաշխիքները կիրառելի կլինեն: Հարցվող կողմը կգործադրի լավագույն ջանքերը, որպեսզի ապահովի, որ տեղեկատվության արդյունավետ փոխանակումը ենթակա չլինի անհիմն խոչընդոտների և հետաձգումների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։