Հոդված 11
Հոդված 11
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կողմերի վերջին ծանուցման ստացմանը հաջորդող 30-րդ օրը, որով Կողմերը միմյանց ծանուցում են, որ Համաձայնագրի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտվել են:
2. Սույն Համաձայնագիրը կկիրառվի.
ա) հարկային ոլորտի քրեական դեպքերի մասով` ուժի մեջ մտնելու օրվանից, այդ ամսաթվին կամ դրանից հետո սկսվող հարկային ժամանակաշրջանների նկատմամբ կամ եթե չկա հարկային ժամանակաշրջան` տվյալ ամսաթվին կամ դրանից հետո կատարված հարկային վճարումների նկատմամբ,
բ) 1-ին կետում նշված դեպքերից բացի այլ դեպքերի մասով` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տարվա հունվարի առաջին օրը կամ դրանից հետո սկսվող հարկային ժամանակաշրջանի նկատմամբ կամ եթե չկա հարկային ժամանակաշրջան` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տարվա հունվարի 1-ին կամ դրանից հետո կատարված հարկային վճարումների նկատմամբ:
3. Սույն Համաձայնագիրը կգործի անորոշ ժամկետով: