Հոդված 4
Հոդված 4
Ընդգրկված հարկեր
1. Սույն Համաձայնագիրը տարածվում է հետևյալ հարկերի վրա.
ա) Հայաստանի Հանրապետության դեպքում`
i. Ավելացված արժեքի հարկ,
ii. Ակցիզային հարկ,
iii. Շահութահարկ,
iv. Եկամտային հարկ,
v. Գույքահարկ,
vi. Հողի հարկ.
բ) Արգենտինայի Հանրապետության դեպքում`
i. Եկամտահարկ,
ii. Ավելացված արժեքի հարկ,
iii. Գույքահարկ,
iv. Հաստատագրված նվազագույն եկամտի հարկ:
2. Սույն Համաձայնագիրը կկիրառվի նույնանման կամ նշանակալիորեն նման այլ հարկերի նկատմամբ, որոնք կնախատեսվեն Համաձայնագրի ստորագրումից հետո՝ ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն: Կողմերի իրավասու մարմինները միմյանց կծանուցեն Համաձայնագրի շրջանակներում հարկման և դրան առնչվող տեղեկատվության հավաքագրման մեթոդների փոփոխությունների վերաբերյալ:
3. Վերոնշյալ հարկերի վարչարարության համար տրամադրված տեղեկատվությունը կարող է կիրառվել այլ հարկերի նկատմամբ, որոնցով ստանձնվող պարտավորությունները կարող են սահմանվել ներպետական օրենսդրության հիման վրա հավաքագրված տեղեկատվության համաձայն: