Հոդված 12
Հոդված 12
Գործողության դադարեցումը
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագիրը մյուս Կողմին դադարեցման վերաբերյալ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ներկայացնելու միջոցով, օրացուցային տարվա ավարտին նախորդող առնվազն վեց (6) ամիս առաջ: Այդ դեպքում, սույն Համաձայնագիրը կդադարի գործել հաջորդ օրացուցային տարվա առաջին օրվանից:
2. Նույնիսկ սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն Համաձայնագրի գործողության դադարեցումից հետո Կողմերը պարտավորված կլինեն սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով սահմանված դրույթներով` սույն Համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված տեղեկատվության առնչությամբ:
Կատարվել Բուենոս Այրեսում 2014թ. հուլիսի 7-ին, երկու բնօրինակից, յուրաքանչյուրը` հայերեն, իսպաներեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. ապրիլի 28-ին:
1111/04903