Հոդված 7
Հոդված 7
Հարցման մերժման հնարավորությունը
1. Հարցվող Կողմից չի պահանջվի հայթայթել կամ տրամադրել տեղեկատվություն, որը Հարցող Կողմը իր ներքին օրենքների համաձայն ի վիճակի չի լինի հայթայթել` իր հարկային օրենքների վարչարարության կամ կիրառման նպատակների համար: Հարցվող Կողմի իրավասու մարմինը կարող է մերժել աջակցությունը, եթե հարցումը չի կատարվել սույն Համաձայնագրի կամ իր պետության ներպետական օրենսդրության համաձայն:
2. Սույն Համաձայնագրի դրույթները չեն կարող պարտավորեցնել Կողմին տրամադրելու այնպիսի տեղեկատվություն, որը կբացահայտի որևէ առևտրային, գործարար, արդյունաբերական, առևտրային կամ ծառայողական գաղտնիք կամ առևտրային գործընթաց: Անկախ վերոգրյալից՝ նշված 5-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված տեսակի տեղեկատվությունը չպետք է դիտարկվի որպես գաղտնիք կամ առևտրային գործընթաց, բացառապես այդ պարբերությամբ սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով:
3. Սույն Համաձայնագրի դրույթները չեն կարող պարտավորեցնել Կողմին հայթայթելու կամ տրամադրելու այնպիսի տեղեկատվություն, որը կբացահայտի գաղտնի հաղորդակցություն հաճախորդի և իրավաբանի, փաստաբանի կամ այլ իրավական ներկայացուցչի միջև, եթե այդպիսի հաղորդակցությունը`
ա) առաջացել է իրավական օգնության տրամադրման շրջանակներում, կամ
բ) առաջացել է առկա կամ նախատեսվող իրավական ընթացակարգերի շրջանակներում:
4. Հարցվող Կողմը կարող է մերժել տեղեկատվության հարցումը, եթե տեղեկատվության տրամադրումը կհակասի հասարակական կարգին: Այդ դեպքում անհրաժեշտ կլինի ներկայացնել մերժման պատճառները:
5. Տեղեկատվության հարցումը չի կարող մերժվել այն հիմքով, որ հարկային հայցապահանջի հիման վրա գործը քննվում է, բացառությամբ այն դեպքի, երբ Հարցվող կողմը հիմնավորի, որ այդպիսի տեղեկատվության տրամադրումը բացասական ազդեցություն կունենա քննության ընթացքի վրա:
6. Հարցվող Կողմը կարող է մերժել տեղեկատվության հարցումը, եթե Հարցող Կողմի հայցվող տեղեկատվությունն ուղղված է Հարցող Կողմի հարկային օրենքի դրույթների կամ դրանց հետ կապված որևէ պահանջի կիրառմանը, որը խտրականություն է նախատեսում Հարցվող կողմի պետության քաղաքացու նկատմամբ` Հարցող կողմի նույն իրավիճակում գտնվող քաղաքացու համեմատությամբ: