Հոդված 6
Հոդված 6
Հարցող կողմի ներկայացուցիչների ներկայությունը Հարցվող կողմի պետության տարածքում
1. Առնվազն 10 (տասը) աշխատանքային օր առաջ Հարցվող Կողմին ներկայացված գրավոր ծանուցմամբ Հարցվող Կողմը կարող է թույլ տալ Հարցող Կողմի իրավասու մարմնի ներկայացուցիչներին ներկա գտնվել իր պետության տարածքում` հարցաքննելու անհատներին և ուսումնասիրելու գրանցումները` ներգրավված անձանց գրավոր թույլտվության հիման վրա: Հարցվող կողմի իրավասու մարմինը կծանուցի Հարցող Կողմի իրավասու մարմնին ներգրավված անհատների հետ հանդիպման ժամանակացույցի և վայրի մասին:
2. Հարցող Կողմի իրավասու մարմնի հարցմամբ, Հարցվող Կողմի իրավասու մարմինը կարող է թույլ տալ Հարցող Կողմի իրավասու մարմնի ներկայացուցիչներին ներկա գտնվել Հարցվող Կողմի համապատասխան մասում հարկային ստուգման նպատակով:
3. Եթե 2-րդ պարբերությունում նշված հարցումն ընդունելի է, ապա Հարցվող Կողմի ստուգումն իրականացնող իրավասու մարմինը, որքան հնարավոր է՝ շուտ կծանուցի Հարցող Կողմի իրավասու մարմնին ստուգման ժամանակի և վայրի, ստուգումն իրականացնող մարմնի կամ նշանակված ներկայացուցչի, ստուգման իրականացման ընթացակարգերի և Հարցվող Կողմից պահանջվող պայմանները՝ ստուգման իրականացման համար: Հարկային ստուգման իրականացման վերաբերյալ բոլոր որոշումները կկայացվեն ստուգումն իրականացնող Հարցվող Կողմի կողմից: