Հոդված 1
Հոդված 1
1. Կողմերը, սույն Համաձայնագրին, իրենց պետությունների ներքին օրենսդրությանը և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան, համագործակցում են սահմանային ներկայացուցչության գործունեության մասով։
2. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանային ներկայացուցիչները և նրանց տեղակալները նշանակվում են Կողմերի պետությունների գործող օրենսդրությանը համապատասխան:
3. Սահմանային ներկայացուցիչների և նրանց տեղակալների նշանակման մասին Կողմերը միմյանց տեղեկացնում են գրավոր, տեխնիկական/էլեկտրոնային միջոցներով` նշելով նրանց կեցության վայրը, ազգանունները, անունները և հայրանունները, լիազորությունները և գործունեության հատվածները:
4. Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար Կողմերի իրավասու մարմիններն են.
Հայկական Կողմից՝
Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը.
Վրացական Կողմից՝
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Իրավասու մարմինների փոփոխության դեպքում Կողմերը տասնօրյա ժամկետում դիվանագիտական ուղիներով միմյանց կծանուցեն այդպիսի փոփոխության մասին։