Հոդված 1
Հոդված 1
Սահմանումները
1. Սույն Համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հետևյալ հասկացությունները, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«դեղամիջոց»՝ միջոց, որն իրենից ներկայացնում կամ պարունակում է մարդու օրգանիզմի հետ շփման մեջ մտնող, դեղաբանական, իմունաբանական կամ նյութափոխանակային ազդեցության միջոցով մարդու հիվանդությունների բուժման, կանխարգելման կամ նրա ֆիզիոլոգիական ֆունկցիաների վերականգնման, շտկման կամ փոփոխման կամ մարդու հիվանդությունների և վիճակների ախտորոշման համար նախատեսված նյութ կամ նյութերի համակցություն,
«դեղ»՝ դեղաձևի տեսքով դեղամիջոց,
«պատշաճ դեղագործական գործելակերպեր դեղամիջոցների շրջանառության ոլորտում» (այսուհետ՝ պատշաճ դեղագործական գործելակերպեր)՝ դեղամիջոցների շրջանառության բոլոր փուլերի վրա տարածվող կանոններ. պատշաճ լաբորատոր գործելակերպ, պատշաճ կլինիկական գործելակերպ, պատշաճ արտադրական գործելակերպ, պատշաճ բաշխման գործելակերպ, պատշաճ դեղատնային գործելակերպ, պատշաճ դեղազգոնության գործելակերպ և այլ գործելակերպեր,
«դեղամիջոցների շրջանառություն»՝ գործունեություն, որը ներառում է դեղամիջոցների մշակման, նախակլինիկական հետազոտությունների, կլինիկական հետազոտությունների (փորձարկումների), փորձաքննության, գրանցման, դեղազգոնության, որակի հսկողության, արտադրության, պատրաստման, պահպանության, տրանսպորտային փոխադրման, Միության մաքսային տարածք ներմուծման և Միության մաքսային տարածքից արտահանման, մեկ անդամ պետության տարածքից այլ անդամ պետությունների տարածքներ տեղափոխման, բացթողնման, իրացման, փոխանցման, կիրառության, ոչնչացման գործընթացները։
«դեղանյութ»՝ դեղերի արտադրության և պատրաստման համար նախատեսված դեղամիջոց,
2. Միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկայի ձևավորման ժամանակ անդամ պետություններն առաջնորդվում են միասնականացված հասկացություններով ու դրանց սահմանումներով՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում հասկացությունների ու սահմանումների տեղեկատվական տեղեկագրքին համապատասխան, որի ձևավորումն ու վարումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով)։