Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-07-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ, ԿԱԴՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԹՈՂՆԵԼՈՒ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 21. Կադրերի տրամադրության տակ թողնելու կարգը

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 21. Կադրերի տրամադրության տակ թողնելու կարգը

1. Պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի (կադրային մարմնի) տրամադրության տակ, միայն հետևյալ դեպքերում.

1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ զինվորական պաշտոնից ազատվելիս՝ 2 ամսից ոչ ավելի.

2) զինծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցվելիս և կալանքը որպես խափանման միջոց ընտրվելիս, ինչպես նաև նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում կայացնելիս՝ մինչև տվյալ գործով վերջնական որոշման կայացվելը, իսկ զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում վեց ամսից ոչ ավելի, բացառությամբ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների, որոնց պայմանագրով նախատեսված ծառայության ժամկետը չի ավարտվել.

3) ստացիոնար բուժման մեջ գտնվող զինծառայողի՝ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս՝ մինչև բուժման ավարտը (ներառյալ՝ արձակումը ձևակերպելու ժամկետը), բայց ռազմաբժշկական փորձաքննության կանոնադրությամբ սահմանված ժամկետից ոչ ավելի.

4) Հայաստանի Հանրապետության զինված ուժերից այլ զորքեր տեղափոխվելիս (և ընդհակառակը)՝ 3 ամսից ոչ ավելի.

5) մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս՝ մինչև վերադառնալը կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելը.

6) գերության մեջ գտնվելիս՝ մինչև ազատվելը.

7) հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող կին զինծառայողի զբաղեցրած պաշտոնը կրճատվելիս՝ մինչև արձակուրդի ավարտը.

8) ռազմաուսումնական հաստատություն ընդունվելիս կամ նշված հաստատությունից հեռացվելիս կամ վերադառնալիս՝ 2 ամսից ոչ ավելի:

2. Կադրային մարմնի տրամադրության տակ թողնելու կարգը և պայմանները սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը:

(21-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 24.12.04 ՀՕ-59-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-27-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։