Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-07-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Զինվորական ծառայության տեսակները և ժամկետները

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 4. Զինվորական ծառայության տեսակները և ժամկետները

1. Զինվորական ծառայությունը բաղկացած է ժամկետային և պահեստազորային զինվորական ծառայությունից:

Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունից:

2. Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված շարքային ու սպայական կազմերի, ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների զինվորական ծառայությունը:

Պարտադիր զինվորական ծառայությունը կարող է փոխարինվել այլընտրանքային ծառայությամբ, որն անցնելու կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

3. Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած) և կանանց զինվորական ծառայությունը:

Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիները պետական լիազոր մարմնի հետ կնքում են գրավոր պայմանագիր:

Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների հետուսումնական պայմանագրային զինծառայությունը պարտադիր է: Հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողները պետական լիազոր մարմնին փոխհատուցում են ուսման հետ կապված ծախսերը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում և կառավարության սահմանած կարգով:

4. Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝

1) շարքային կազմի համար՝ 24 ամիս.

2) առաջին խմբի պահեստազորի սպաների համար՝ 2-3 տարի:

Անհրաժեշտության դեպքում կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունը կարող է երկարաձգվել մինչև երկու ամիս ժամկետով:

5. Պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է՝

1) սպաների համար՝ 3-5 տարի.

2) ենթասպաների համար՝ 3-5 տարի.

3) ավագների, սերժանտների և շարքայինների համար՝ 2-3 տարի, իսկ առանձնահատուկ դեպքերում՝ 3-6 ամիս` պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ.

4) ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների համար՝ 20 տարի (ներառյալ՝ ուսման ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն):

Առանձին զինծառայողների և նրանց խմբերի (կազմերի) պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունը պետական լիազոր մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել մինչև մեկ ամիս ժամկետով:

Եթե մինչև զինծառայողի տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը մնացած ժամանակահատվածը փոքր է սույն մասի 1-3-րդ կետերում սահմանված պայմանագրի ժամկետներից, ապա պայմանագիրը կարող է կնքվել մնացած ժամանակահատվածի չափով՝ պայմանագիր կնքելու իրավասություն ունեցող պետի (հրամանատարի) որոշմամբ:

6. Զինծառայողների ժամկետային զինվորական ծառայության և պահեստազորում գտնվելու սահմանային (առավելագույն) տարիքը հետևյալն է.

Զինվորական կոչումը Ժամկետային

ծառայություն Պահեստազոր

1-ին

խումբ 2-րդ

խումբ 3-րդ

խումբ

Շարքային կազմ

շարքային, եֆրեյտոր, կրտսեր սերժանտ, սերժանտ, ավագ սերժանտ, ավագ 45 45 50

Ենթասպայական կազմ

ենթասպա, ավագ ենթասպա 45 45 50 55

Սպայական կազմ

Կրտսեր սպայական կազմ

լեյտենանտ, ավագ լեյտենանտ, կապիտան 48 50 55 58

Ավագ սպայական կազմ

մայոր, փոխգնդապետ, 50 55 58 60

գնդապետ 55 58 - 60

Բարձրագույն սպայական կազմ

գեներալ-մայոր,

գեներալ-լեյտենանտ 60 65 - 68

գեներալ-գնդապետ,

բանակի գեներալ 65 - - 70

Առանձնահատուկ դեպքերում սահմանային տարիքի հասած զինծառայողների ժամկետային զինվորական ծառայության ժամկետները սույն օրենքով սահմանված կարգով կարող են երկարաձգվել մինչև 5 (իսկ դասախոսական, լրատվական, գիտահրատարակչական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող զինծառայողներինը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչներինը՝ մինչև 10) տարի ժամկետով:

7. Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայություն անցնելու կարգը սահմանվում է սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

Օտարերկրյա պետությունների զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ծառայությունը և ուսումնառությունը, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիների ծառայությունը և ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում կարգավորվում են միջպետական պայմանագրերով:

(4-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն, լրաց. 02.11.07 ՀՕ-249-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-273-Ն, փոփ., լրաց. 18.11.09 ՀՕ-214-Ն, փոփ. 25.10.11 ՀՕ-267-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։