Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-07-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 37. Հերթական զինվորական կոչում շնորհելու կարգը

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 37. Հերթական զինվորական կոչում շնորհելու կարգը

1. Տվյալ զինվորական կոչումով ծառայություն անցնելու համար սահմանվում են հետևյալ ժամկետները.

1) շարքային՝ 5 ամիս.

2) կրտսեր սերժանտ, սերժանտ՝ 3 ամիս.

3) ավագ սերժանտ, ավագ՝ 3 ամիս.

4) ենթասպա՝ 3 տարի.

5) (կետը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)

6) լեյտենանտ, ավագ լեյտենանտ՝ 2 տարի.

7) կապիտան՝ 3 տարի.

8) մայոր՝ 3 տարի.

9) փոխգնդապետ՝ 4 տարի:

«Գնդապետ» և ավելի բարձր զինվորական կոչումների համար ծառայության ժամկետ չի սահմանվում:

2. Տվյալ զինվորական կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է զինվորական ծառայության ժամկետում և դրանում հաշվի են առնվում՝

1) անհիմն քրեական պատասխանատվության ենթարկելու, զինվորական կոչումից զրկելու, ինչպես նաև անօրինական զորացրելու և հետագայում վերականգնելու հետևանքով ընդհատված ժամանակահատվածը.

2) պահեստազորում գտնվելու ժամանակաշրջանը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի, կլինիկական օրդինատուրայի ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ սովորող սպաներին հերթական զինվորական կոչում, մինչև «մայորը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը՝ մինչ ուսման ընդունվելն զբաղեցրած պաշտոնը և դրանում կատարված փոփոխությունները հաշվի չառնելով:

(37-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-59-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։