Հոդված 39. Պահեստազորից զորակոչված (ծառայության ընդունված) կամ պետական լիազոր այլ մարմնից տեղափոխված և սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին հերթական զինվորական կոչման ներկայացնելու ժամկետները
Հոդված 39. Պահեստազորից զորակոչված (ծառայության ընդունված) կամ պետական լիազոր այլ մարմնից տեղափոխված և սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին հերթական զինվորական կոչման ներկայացնելու ժամկետները
(վերնագիրը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն)
1. Պահեստազորից զորակոչված (ծառայության ընդունված) կամ պետական լիազոր այլ մարմնից տեղափոխված և սպայական պաշտոնի նշանակված զինծառայողները հերթական զինվորական կոչման ներկայացվում են կոչումը կրելու սահմանված ժամկետը լրանալուց և նոր ծառայության վայրում ստորև բերված ժամկետներում ծառայելուց հետո.
Զինվորական կոչումը Պահեստազորից
զորակոչված (ծառայության
ընդունված) Պետական լիազոր այլ մարմիններից
տեղափոխված
Լեյտենանտից՝ կապիտանը ներառյալ 6 ամիս 3 ամիս
Մայորից՝ գնդապետը ներառյալ 1 տարի 6 ամիս
2. Պահեստազորից զորակոչված (ծառայության ընդունված) սպաների՝ տվյալ զինվորական կոչումով ծառայության ժամկետում հաշվարկվում է պահեստազորում ստացած կոչումը կրելու ժամանակը:
(39-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն)