Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-07-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 45. Պարտադիր զինծառայողի արձակուրդի տևողությունը

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 45. Պարտադիր զինծառայողի արձակուրդի տևողությունը

1. Պարտադիր զինծառայողի ծառայության ընթացքում խրախուսման կարգով՝ ոչ պակաս, քան 6 ամսվա բարեխիղճ ծառայության դեպքում, կարող է տրվել մեկ հիմնական արձակուրդ՝ հետևյալ տևողությամբ.

1) զինվորներին՝ 15 օր.

2) սերժանտներին և ավագներին՝ 20 օր.

3) սպայական կազմին՝ յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար երկու և կես օր հաշվարկով:

(պարբերությունը հանել է 24.12.04 ՀՕ-59-Ն)

2. Պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին լրացուցիչ արձակուրդ տրվում է՝

1) հրամանատարի (պետի) որոշմամբ՝ մինչև 5 օր տևողությամբ՝

- զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար,

- ելնելով ընտանեկան պայմաններից (ամուսնացածներին՝ 6 ամիսը մեկ անգամ).

2) պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կողմից նախատեսված այլ դեպքերում:

(45-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։