Գլուխ 5 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 33. «Ենթասպա» զինվորական կոչում շնորհելը
Հոդված 33. «Ենթասպա» զինվորական կոչում շնորհելը
1. «Ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է՝
1) ենթասպաների դպրոց ավարտած քաղաքացիներին (զինծառայողներին).
2) պայմանագրային զինվորական ծառայության ընդունված և ենթասպայական պաշտոնի նշանակված քաղաքացիներին (զինծառայողներին), ովքեր ունեն համապատասխան ռազմահաշվառական մասնագիտությանը հարակից միջնակարգ կրթություն:
2. «Ավագ ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է այն ենթասպաներին, ովքեր որպես ենթասպա ծառայել են 5 և ավելի տարի, որից առնվազն մեկ տարին՝ ավագ ենթասպաներով համալրման ենթակա պաշտոններում:
«Ավագ ենթասպա» զինվորական կոչում շնորհվում է նաև ենթասպայական պաշտոններում՝ 10 և ավելի տարի անբասիր ծառայության համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից:
(33-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-59-Ն)