Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-01-07-ից մինչև 2012-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 51. Զինծառայողին ծառայությունից արձակելու հիմքերը

գործել է մինչև 2012-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 51. Զինծառայողին ծառայությունից արձակելու հիմքերը

1. Զինծառայողը ենթակա է զինվորական ծառայությունից արձակման՝

1) երկարամյա ծառայության կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու դեպքերում.

2) պայմանագրի կամ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ.

3) առողջական վիճակի պատճառով՝ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելիս, եթե համապատասխան զորատեսակում չկան թափուր տեղեր և պահեստազոր արձակելու այլ հիմքեր.

4) դատարանի դատավճռով զինվորական կոչումից զրկվելու դեպքում.

5) դատարանի դատավճռով ազատազրկման կամ ազատության սահմանափակմամբ այլ պատժի դատապարտվելու դեպքում.

6) ռազմաուսումնական հաստատություններից հեռացվելու դեպքում 18 տարին չլրացած կուրսանտը (պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու համար), ինչպես նաև սպայի կամ ենթասպայի զինվորական կոչում չունեցող կին զինծառայողը.

7) ռազմաուսումնական հաստատությունն ավարտելուց հետո 10 տարվա, իսկ պետական լիազոր մարմնի պատվերով ակադեմիական կրթություն (այդ թվում՝ ադյունկտուրա կամ օրդինատուրա) ստանալուց հետո` 5 տարվա ընթացքում պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում՝ ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու պայմանով.

8) հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման դեպքում (պայմանագրային զինծառայողը).

9) պայմանագրի՝ զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելու կամ զինծառայողի պատիվն արատավորող արարք կատարելու դեպքերում.

10) իր հիմնավորված զեկուցագրով՝ այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան հանգամանքների կապակցությամբ (պայմանագրային զինծառայողը).

11) սույն օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված` զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում` կադրերի տրամադրության տակ թողնելու առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ:

2. Պայմանագրային զինծառայողն արձակվում է նաև սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետի հիմքերով, եթե՝

1) կրճատվել է հաստիքային զինվորական պաշտոնը (այդ թվում՝ զորամասի կամ ստորաբաժանման լուծարման պատճառով), և համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի.

2) լրացել է կազմակերպչահաստիքային միջոցառումների կապակցությամբ կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը, և համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի.

3) ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոչ պիտանի՝ ռազմահաշվառական մասնագիտությամբ ծառայությունը շարունակելու համար, բայց զինվորական ծառայության համար պիտանի է կամ պիտանի՝ աննշան սահմանափակումներով, և համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի.

4) իջեցվել է զինվորական պաշտոնին համապատասխանող զինվորական կոչումը, կամ փոխվել է (վերանվանվել է) զինվորական հաշվառման մասնագիտությունը, և նա համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի:

3. (մասը հանվել է 24.12.04 ՀՕ-59-Ն)

4. Ընտանեկան հանգամանքների կապակցությամբ պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է որակավորման հանձնաժողովի եզրակացությամբ, եթե՝

1) փոխվում է ամուսնու (կնոջ) ծառայության վայրը.

2) համապատասխան բժշկական փորձաքննության մարմնի եզրակացության համաձայն, մշտական կողմնակի խնամքի կարիք ունի նրա առանձին ապրող հայրը, մայրը, կինը (ամուսինը), հարազատ քույրը, եղբայրը, և չկա այլ անձ, որը, ըստ օրենքի, պարտավոր է խնամել նրանց.

3) ըստ բժշկական ցուցումների՝ ընտանիքի անդամի՝ տվյալ տեղանքում ապրելը հակացուցված է, և հնարավոր չէ նրան փոխադրել ընտանիքի բնակության համար բարենպաստ տեղանք՝ շարունակելու ծառայությունը.

4) խնամում է մինչև 18 տարեկան առանց հոր (մոր) մեծացող երեխա:

5. Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած կամ ակադեմիական կրթություն ստացած զինծառայողները ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցում են նաև սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված ժամկետների ընթացքում սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 9-րդ կետերով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերում, ընդ որում, ռազմաուսումնական հաստատության կամ ակադեմիական կրթության ավարտից հետո` առաջին 3 տարվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ կետերով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերում ուսման ծախսերը հաշվարկվում են կատարված փաստացի ծախսերի կրկնապատիկի չափով:

(51-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-59-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-27-Ն, 18.11.09 ՀՕ-214-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։