Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվող եզրույթներն ունեն հետևյալ իմաստները.

Դատարանի արխիվներ՝ Դատարանի կողմից ուսումնասիրված փաստաթղթերը, գործերը, պաշտոնատար անձանց և աշխատակիցների անձնական գործերը, Դատարանին պատկանող կամ Դատարանի տիրապետման տակ գտնվող նամակագրությունը, հաշվետվությունները, ձեռագրերը, տվյալների էլեկտրոնային բազաները, լուսանկարները, ժապավեններն ու ձայնագրությունները.

հյուրընկալող պետություն՝ Բելառուսի Հանրապետությունը.

Միության մասին պայմանագիր՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրը.

պաշտոնատար անձինք՝ Դատարանի քարտուղարության ղեկավարի, Դատարանի քարտուղարության ղեկավարի տեղակալների և դատավորների խորհրդականների պաշտոններում նշանակված՝ Միության անդամ պետությունների քաղաքացիները.

վեճի շահագրգիռ մասնակից՝ Միության անդամ պետությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը.

դատարանի գույք՝ Միության բյուջեի միջոցների հաշվին ձեռք բերված (ստեղծված) և Դատարանի կողմից իր պաշտոնեական գործառույթների իրականացման ժամանակ անհրաժեշտ՝ Միության մասին պայմանագրով և Միության մարմինների՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերով նախատեսված սահմաններում Դատարանի տիրապետման, օգտագործման և տնօրինման տակ գտնվող ամբողջ գույքը, ներառյալ՝ դրամական միջոցներն ու այլ ակտիվներ.

Դատարանի շինություններ՝ որպես Դատարանի ծառայողական շինություններ օգտագործվող, ինչպես նաև դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների բնակության համար օգտագործվող շենքերը կամ շենքերի հատվածները (այդ թվում՝ այդ շենքը կամ շենքի հատվածը սպասարկող հողատարածքը) (անկախ նրանից, թե ում է պատկանում դրանց նկատմամբ սեփականության իրավունքը).

իշխանության համապատասխան մարմիններ՝ Բելառուսի Հանրապետության պետական մարմինները.

աշխատակիցներ՝ պայմանագրերի հիման վրա Դատարանում աշխատող անձինք՝ բացառությամբ պաշտոնատար անձանց և Դատարանի քարտուղարության տեխնիկական անձնակազմի.

Միություն՝ Եվրասիական տնտեսական միություն.

Ստատուտ՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի Ստատուտը (Միության մասին պայմանագրի 2-րդ հավելված).

Դատարան՝ Եվրասիական տնտեսական միության դատարանը.

դատավոր՝ Ստատուտի 10-րդ կետին համապատասխան նշանակված, այդ թվում՝ Դատարանի նախագահի կամ Դատարանի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրված՝ Դատարանի դատավորը.

Դատարանի քարտուղարության տեխնիկական անձնակազմ՝ Դատարանի սպասարկման գործառույթներն իրականացնող անձինք.

դատավարության մասնակիցներ՝ վեճի կողմերը, հայտատուն, վեճի շահագրգիռ մասնակիցը, նրանց ներկայացուցիչները, փորձագետները, այդ թվում՝ մասնագիտացված խմբերի փորձագետները, մասնագետները, վկաները, թարգմանիչները.

աշխատակիցների ընտանիքի անդամներ՝ աշխատակիցների հետ մշտապես բնակվող ամուսինը (կինը) և անչափահաս երեխաները.

դատավորների, պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներ՝ դատավորների, պաշտոնատար անձանց խնամքի տակ գտնվող և դատավորների, պաշտոնատար անձանց հետ մշտապես բնակվող ամուսինը (կինը) և անչափահաս երեխաները։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։