Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Իրավական օգնություն տրամադրելու պարտավորությունը

1. Կողմերը, սույն Համաձայնագրին և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, միմյանց տրամադրում են քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն (իրավական օգնություն)։

2. Իրավական օգնությունը տրամադրվում է սույն Համաձայնագրին համապատասխան, եթե այն գործողությունը, որի առնչությամբ դիմում է ներկայացվել, քրեորեն պատժելի է երկու Կողմերի օրենքներով։ Հայցվող կողմը կարող է, իր հայեցողությամբ, իրավական օգնություն տրամադրել նաև այն դեպքում, երբ այն գործողությունը, որի առնչությամբ դիմում է ստացվել, իր օրենսդրությամբ քրեորեն պատժելի չէ։

3. Սույն Համաձայնագրի նպատակը բացառապես իրավական օգնություն տրամադրելն է, որը պետք է հայցվի միայն յուրաքանչյուր Կողմի կենտրոնական մարմինների կողմից։ Սույն Համաձայնագրի դրույթները չեն հանգեցնում ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար այնպիսի իրավունքների առաջացման, որոնցով կարելի է ստանալ կամ բացառել ապացույցը կամ կանխել իրավական օգնության մասին հարցման կատարումը։

4. Սույն Համաձայնագիրը կիրառվում է հանցագործությունների կատարման առնչությամբ անցկացվող հետաքննությունների և դատավարությունների նկատմամբ՝ երկու Կողմերի քրեական օրենսդրության համաձայն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։