Հոդված 3
Հոդված 3
Կենտրոնական մարմինները
Սույն Համաձայնագրի շրջանակում պատշաճ համագործակցություն ապահովելու նպատակով յուրաքանչյուր Կողմ նշանակում է կենտրոնական մարմին։
Հայաստանի Հանրապետության համար կենտրոնական մարմին է հանդիսանում Գլխավոր դատախազությունը (այն անձանց առնչությամբ, որոնց գործերը գտնվում են մինչդատական փուլում) և Արդարադատության նախարարությունը (այն անձանց առնչությամբ, որոնց գործերը գտնվում են դատավարության փուլում):
Քուվեյթի Պետության համար կենտրոնական մարմին է հանդիսանում Արդարադատության նախարարությունը: