Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Իրերի հետ կապված միջոցները

1. Կողմերը համագործակցում են հանցագործության գործիքների և դրանից ստացված եկամուտների բացահայտման, ինչպես նաև դրանց առնչությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։

Այս համագործակցությունը հիմնված է սույն Համաձայնագրի դրույթների, ինչպես նաև Անդրազգային կազմակերպված հանցագործության դեմ 2000 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթների, մասնավորապես` 2-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների վրա և տարածվում է ոչ միայն սույն Կոնվենցիայով և դրա արձանագրություններով սահմանված հանցագործությունների վրա, այլ նաև ցանկացած այլ քրեական գործողության վրա` սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համապատասխան:

2. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կողմերը միջոցներ են ձեռնարկում` համաձայնեցնելու համար հանցավոր գործունեությունից ստացված եկամուտների և բռնագրավված իրերի բաշխումը, ինչի արդյունքում Կողմերի միջև համագործակցությունը ձևակերպվում է որպես սույն Համաձայնագրի արձանագրություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։