Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

Եզրափակիչ դրույթներ

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից, որով Կողմերից մեկը մյուս Կողմին ծանուցում է սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ պահանջների բավարարման մասին։

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով, եթե Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր չի տեղեկացնում Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին: Այն դադարեցվում է ծանուցումն ստանալու ամսաթվից վեց ամիս անց։ Այնուամենայնիվ, մյուս Կողմի դիմումներին առնչվող գործընթացները մնում են ուժի մեջ մինչև դրանց ավարտը:

Ի վկայումն որի` ներքոստորագրյալները, լինելով իրենց Կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

Կատարված է Երևան քաղաքում 2016 թվականի մարտի 23-ին, երեք օրինակով` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են. մեկնաբանության ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը։

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2018թ. մարտի 30-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։