Հոդված 17
Հոդված 17
Ծախսերը
1. Հայցվող կողմը իր տարածքում կրում է իրավական օգնության մասին դիմումների կատարման ծախսերը` բացառությամբ այն դեպքերի, երբ Հայցող կողմը կրում է.
ա) դեպի իր տարածք և իր տարածքից դուրս անձանց տեղափոխման և իր տարածքում նրանց ներկայության հետ կապված ծախսերը և այդ անձանց վճարվելիք այլ գումարները` սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան,
բ) փորձագետների ծախսերն ու վճարները,
գ) սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ պարբերությանը համապատասխան` Հայցող կողմի իրավասու մարմինների ներկայացուցիչների` դիմումի կատարմանը մասնակցության և ուղևորության հետ կապված ծախսերը,
դ) փոխանցվող առարկաները Հայցվող կողմի տարածքից Հայցող կողմի տարածք և հակառակ ուղղությամբ տեղափոխելու հետ կապված ծախսերը։
2. Եթե դիմումի կատարումը պահանջում է էական կամ արտակարգ ծախսեր, ապա Կողմերի կենտրոնական մարմինները նախաձեռնում են խորհրդակցություններ` դիմումի կատարման պայմանները, ինչպես նաև այդ ծախսերի վճարման եղանակները սահմանելու նպատակով։