Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Հայցող կողմի տարածքում վկաների, տուժողների և փորձագետների` անձամբ ներկայանալը

1. Եթե Հայցող կողմը դիմում է ներկայացնում` վկայություն տալու, փորձաքննություն կատարելու կամ իր տարածքում ընթացակարգային այլ գործողություններ իրականացնելու նպատակով անձամբ ներկայանալու մասին, ապա Հայցվող կողմը իր տարածքում գտնվող անձին տեղեկացնում է Հայցող կողմի իրավասու մարմիններ ներկայանալու հրավերի մասին։

2. Հայցող կողմը ներկայացող անձին տեղեկացնում է նրա ներկա գտնվելու հետ կապված ծախսերին և ծախքերին առնչվող պայմանների ու պահանջների մասին, ինչպես նաև այն երաշխիքների մասին, որոնցից իրավունք ունի օգտվելու տվյալ անձը` սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի համաձայն։

3. Դատական ծանուցագիրը չպետք է պարունակի զգուշացում` Հայցող կողմի տարածք անձի չներկայանալու դեպքում հարկադրանք կամ պատիժ կիրառելու մասին։

4. Ծանուցված անձն ինքն է որոշում ներկայանալու հարցը։ Հայցվող կողմի կենտրոնական մարմինը պատշաճ ժամկետում Հայցող կողմի կենտրոնական մարմնին տեղեկացնում է տվյալ անձի պատասխանի մասին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։