Հոդված 11
Հոդված 11
Հայցվող կողմի տարածքում ապացույցներ վերցնելը
1. Հայցվող կողմը, իր օրենսդրության համապատասխան, իր տարածքում կազմակերպում է վկաների և տուժողների վկայությունները, հավաքում փորձագետների եզրակացությունները, այլ փաստաթղթեր, իրեր, դիմումի մեջ նշված այլ ապացույցներ և դրանք փոխանցում Հայցող կողմին։
2. Դիմումի կատարմանը ներկա գտնվող` Հայցող կողմի իրավասու մարմինների ներկայացուցիչներին թույլատրվում է ձևակերպել հարցեր, որոնք համապատասխան անձին կարող են տրվել Հայցվող կողմի իրավասու մարմնի ներկայացուցչի միջոցով։
3. Հայցող կողմը պահպանում է այն պայմանները, որոնք Հայցվող կողմը սահմանում է հանձնման ենթակա փաստաթղթերի և իրերի առնչությամբ, այդ թվում՝ այդ փաստաթղթերի և իրերի մասով երրորդ կողմի շահերի պաշտպանության պայմանները։
4. Հայցող կողմը, Հայցվող կողմի պահանջով, պատշաճ ժամկետում վերադարձնում է հանձնված փաստաթղթերի բնօրինակները և իրերը` սույն հոդվածի 1-ին պարբերության համապատասխան։