Հոդված 10
Հոդված 10
Փաստաթղթերի հանձնումը
1. Իրավական օգնության մասին դիմումին համապատասխան` Հայցվող կողմը անմիջապես հանձնում կամ կազմակերպում է ընթացակարգային փաստաթղթերի հանձնումը։
2. Դիմումի կատարումը հաստատվում է հանձնման փաստաթղթով, որում նշվում է ամսաթիվը, հասցեատիրոջ ստորագրությունը կամ Հայցվող կողմի իրավասու մարմնի հայտարարությունը, որը հաստատում է հանձնման փաստը, ամսաթիվը և եղանակը։ Հայցող կողմն անմիջապես տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման մասին։