Հոդված 14
Հոդված 14
Անձեռնմխելիությունը
1. Հայցող կողմի իրավասու մարմին ներկայացած անձը, անկախ իր քաղաքացիությունից, տվյալ Կողմի տարածքում չպետք է կալանավորվի կամ ենթարկվի քրեական հետապնդման կամ անձնական ազատության ցանկացած այլ սահմանափակման այնպիսի գործողության համար կամ մեղադրանքների հիման վրա, որոնք նախորդել են Հայցող կողմի տարածք այդ անձի մուտք գործելուն։
2. Ծանուցված անձը կորցնում է սույն հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված իր անձեռնմխելիության իրավունքը, եթե անձը, ազատ լինելով հեռանալ Հայցող կողմի տարածքից, չի հեռացել 15 օրվա ընթացքում այն բանից հետո, երբ համապատասխան իրավասու մարմնի կողմից նրան գրավոր ծանուցվել է, որ իր ներկայությունն այլևս չի պահանջվում, կամ եթե այդ տարածքից հեռանալուց հետո կամավոր վերադարձել է:
3. Ծանուցված անձին չպետք է պարտադրել վկայություն տալ դիմումի մեջ նշված գործից տարբեր այլ գործի առնչությամբ: