Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Դիմումների ձևը և բովանդակությունը

1. Իրավական օգնության մասին դիմումը պետք է կազմվի գրավոր, իսկ անհետաձգելի դեպքերում, կամ եթե Հայցվող կողմը թույլատրում է այլ կերպ վարվել, դիմումը կարող է ներկայացվել հեռատիպի, ֆաքսի, էլեկտրոնային նամակի տեսքով կամ հաղորդակցման այլ ձևերով, սակայն այնուհետև այն պետք է պատշաճ ժամկետում գրավոր հաստատվի։ Արտակարգ իրավիճակներում Հայցվող կողմն անմիջապես կատարում է իրավական օգնության մասին դիմումը և Հայցող կողմին տեղեկացնում է արդյունքների մասին մինչև դիմումների բնօրինակները ներկայացնելը։

2. Դիմումը ներառում է հետևյալը.

ա) իրավական օգնության մասին դիմում ներկայացնող իրավասու մարմնի անվանումը,

բ) դիմելու նպատակը և հայցվող իրավական օգնության նկարագրությունը,

գ) այն հանցանքի նկարագրությունը, որի առնչությամբ անցկացվում է նախաքննություն կամ դատավարություն, համապատասխան օրենքի տեքստը, ըստ որի` հանցանքը քրեորեն պատժելի է, և, անհրաժեշտության դեպքում, նաև տվյալ հանցանքի հետևանքով պատճառված վնասի չափը,

դ) այն հատուկ ընթացակարգերի նկարագրությունը, որոնք Հայցող կողմը ցանկանում է, որ Հայցվող կողմը հետևի հարցումը կատարելիս,

ե) նախաքննության կամ դատավարության սուբյեկտ հանդիսացող անձանց վերաբերյալ անձնական տեղեկություններ,

զ) այն ժամկետը, որի ընթացքում Հայցող կողմը ցանկանում է, որ դիմումը կատարվի,

է) այն անձանց ամբողջական անունները, ազգանունները (երկրորդ անունը), ծննդյան ամսաթիվն ու վայրը և հասցեները, հնարավորության դեպքում` նաև հեռախոսահամարները, որոնց պետք է ծանուցումներ ուղարկվեն, ինչպես նաև` նրանց կապը ընթացիկ նախաքննությանը կամ դատավարությանը և ցանկացած այլ օգտակար տեղեկություն,

ը) այն տեղանքի նշումը և այն վայրի նկարագրությունը, որտեղ պահանջվում է զննության և խուզարկության իրականացում, ինչպես նաև` առգրավման ենթակա առարկաները,

թ) Հայցվող կողմի տարածքում ապացույցներ ստանալու համար տրվող հարցերը,

ժ) եթե դիմումը ներկայացվում է Հայցող կողմի իրավասու մարմինների ներկայության համար` նրանց ամբողջական անունները, ազգանունները (երկրորդ անունը), պաշտոնները, ինչպես նաև նրանց ներկայության հիմքերը,

ժա) դիմումի ներկայացման փաստի, նրա բովանդակության և/կամ նրա առնչությամբ ձեռնարկված գործողությունը գաղտնի պահելու անհրաժեշտությունը, եթե այդպիսին առկա է,

ժբ) ցանկացած այլ տեղեկություն, որը կարող է օգտակար լինել Հայցվող կողմին` դիմումը կատարելու համար։

3. Եթե Հայցվող կողմը գտնում է, որ դիմումի մեջ պարունակվող տեղեկությունները բավարար չեն դիմումը կատարելու համար, ապա այդ Կողմը կարող է դիմել` լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։