Հոդված 7
Հոդված 7
Փաստաթղթերի վավերականությունը
1. Սույն Համաձայնագրի համաձայն կենտրոնական մարմինների միջոցով փոխանցված և փոխանցող Կողմի իրավասու մարմնի կնիքով հաստատված փաստաթղթերը պետք է ընդունվեն` առանց օրինականացման ընթացակարգերի կամ վավերացման այլ ձևերի։
2. Սույն Համաձայնագրի նպատակների համար` այն փաստաթղթերը, որոնք ճանաչվում են որպես պաշտոնական փաստաթղթեր Կողմերից մեկի տարածքում, պետք է ճանաչվեն որպես այդպիսին նաև մյուս Կողմի տարածքում։