Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Գաղտնիությունը և տեղեկությունների օգտագործման սահմանափակումները

1. Հայցող կողմի խնդրանքով` Հայցվող կողմը գաղտնի է պահում իրավական օգնության մասին դիմումը, դրա բովանդակությունը, հարակից փաստաթղթերը և դիմումի համաձայն կատարված ցանկացած գործողություն, ինչպես նաև նման օգնություն տրամադրելու փաստը։

Եթե դիմումը չի կարող կատարվել առանց գաղտնիության սկզբունքը խախտելու, Հայցվող կողմն այդ մասին տեղեկացնում է Հայցող կողմին, որը որոշում է, թե արդյոք դիմումը, այնուամենայնիվ, պետք է կատարվի։

2. Առանց Հայցվող կողմի թույլտվության` Հայցող կողմը չպետք է օգտագործի սույն Համաձայնագրի համաձայն ստացված տեղեկությունները կամ ապացույցները իրավական օգնության մասին դիմումի մեջ նշված նպատակներից տարբեր այլ նպատակներով:

3. Առանձին դեպքերում, երբ Հայցող կողմին անհրաժեշտ է բացահայտել և մասամբ կամ ամբողջությամբ օգտագործել տեղեկությունները կամ ապացույցները նշված նպատակներից տարբեր այլ նպատակներով, Հայցող կողմը խնդրում է Հայցվող կողմի համաձայնությունը, ինչը կարող է մասամբ կամ ամբողջությամբ մերժվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։